Արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ, Գիորգի Մանջգալաձեն լքել է դատախազության շենքը
Արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ, Գիորգի Մանջգալաձեն լքել է դատախազության շենքը

Արտաքին գործերի նախկին փոխնախարար Գիորգի Մանջգալաձեն լքել է դատախազության շենքը:

Նա հարցաքննվել է Դավիթ Գարեջիի գործով:

Ինչպես շենքից դուրս գալուց հետո ասել է Մանջգալաձեն, հարցաքննության ընթացքում ոչ մի կոնկրետ անձ չի նշվել:

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ծրագրվում է նրա կրկին հարցաքննությունը, Մանջագալաձեն պատասխանել է, որ այդ մասին տեղեկություն չունի:

«Ինձ մեղադրանք չի առաջադրվել, ինձ հարցաքննել են որպես վկա: Մենք կոնկրետ մարդկանց մասին չենք խոսել»,- ասել է նա:

Դավիթ Գարեջիի գործով ընթացող հետաքննության շրջանակներում, փոխարտգործնախարարը հարցաքննվում է արդեն երրորդ անգամ:

Մանջգալաձեն այդ ընթացքում, մասնավորապես 2006-2007 թվականներին, ղեկավարել է սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովը: Դա այն ժամանակահատվածն է, որով հետաքրքրվում է հետաքննությունը:

Մանջգալաձեն մասնակցում է այն գաղտնի ձայնագրության մեջ, որը դատախազությունը հրապարակել է հունվարի 21-ին: Գրառման համաձայն, ինչպես հայտարարում են դատախազությունում, Իվերի Մելաշվիլին և Նատալյա Իլիչովան սահմանի սահմանազատման-սահմանագծման գործընթացում գործել են բարձրաստիճան պաշտոնյաների ցուցումով: