Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը զգուշացնում է Աջարիայի շրջանում հանգստացողներին
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը զգուշացնում է Աջարիայի շրջանում հանգստացողներին

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը Աջարիայի շրջանում հանգստացողներին զգուշացնում է սպասվող փոթորիկի մասին:

«Այսօր, հուլիսի 4-ին, Սև ծովի ափին սպասվում է 3-4 բալ փոթորիկ, որի պատճառով ծովում արգելվում է լողալը:

Փրկարարական բոլոր աշտարակների վրա բարձրացված են կարմիր դրոշներ: Ուշադրություն դարձրեֆ արգելող նշաններին: Աշտարակներին սպիտակ դրոշ բարձրացնելու դեպքում լողալ կթույլատրվի»,- նշված է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հայտարարությունում:

Գերատեսչության տեղեկությամբ, փոթորիկային իրավիճակում, վերջին 5 ամսվա ընթացքում, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ծովային փրկարարները ծովում փրկել են 4 հոգու, այդ թվում մեկ երեխայի: