Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը փետրվարի 14-ից հրշեջ անվտանգության տեսանկյունից սկսում է շինությունների ստուգումները
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը փետրվարի 14-ից հրշեջ անվտանգության տեսանկյունից սկսում է շինությունների ստուգումները

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը փետրվարի 14-ից, Վրաստանի մասշտաբով սկսում է հրշեջ անվտանգության տեսանկյունից օրենքով սահմանված շինությունների ստուգումները:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության լրատվությամբ, «վարչական իրավախախտումների օրենսգրքում» փոփոխություններից հետո, հրշեջ անվտանգության ստուգումներին ենթարկվելու են համարյա բոլոր շինությունները և զգալիորեն աճել են պատժամիջոցները:

Գերատեսչության լրատվությամբ, հրշեջ անվտանգության օրենքների և պայմանների մասին տեխնիկական օրակարգի պահանջների խախտումը կամ չկատարումը նախատեսում է տուգանք ՝ 500-ից 10 000 լարիի չափսով:

«Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մասնագետները ստուգումները իրականացնելու են երեք փուլով: Առաջին փուլում շինությունների ստուգման ժամանակ տրվելու են հանձնարարականներ և բոլոր սեփականատերերին տրվելու է ժամկետ այդ թերությունները կարգավորելու համար: Կրկնակի ստուգման ժամանակ ծառայությունը իրականացնելու է հանձնարարականների կատարման մոնիտորինգ: Իսկ երրորդ ստուգման ժամանակ, հանձնարարականները չնախատեսելու դեպքում տեղի կունենա օրենքով նախատեսված պատժամիջոցների կիրառում:

Ծառայությունը իրավասու է դիմել դատարանին և պահանջել շինության օգտագործման դադարեցում:

Վիճակագրության համաձայն, ամեն տարի աճում է հրդեհով առաջացած վնասի քանակը, որը ավելի կարևոր է դարձնում, որ շինություններում պաշտպանված լինեն անվտանգության նորմերը:

2018 թվականին Վրաստանում հրդեհից մահացել է 56 մարդ, 247-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Երկրի մասշտաբով ոչնչացվել է 453 և վնասվել 950 շինություն:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը ստուգման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձնելու հյուրանոցներին (այդ թվում տնային հյուրանոցներին), առևտրական և զվարճանքի կենտրոններին, կրթական հաստատություններին և այլն:

Ծառայության հետաքրքրություններում պատժամիջոցներ կիրառելը չէ: Հիմնական նպատակն է, որ բոլորը լինեն պաշտպանված: Այսպիսով ծառայությունը պատրաստ է տալ մասնագիտացված հանձնարարականներ և սահմանել ժամկետներ հիմնախնդիրները վերացնելու նպատակով»,-ասված է գերատեսչության հայտարարությունում:

Թողնել մեկնաբանություն