Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը կոչ է անում քաղաքացիներին ենթարկվել ծովային փրկարարների հանձնարարականներին
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը կոչ է անում քաղաքացիներին ենթարկվել ծովային փրկարարների հանձնարարականներին

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը կոչ է անում քաղաքացիներին, լինել զգույշ և ենթարկվել ծովային փրկարարների հանձնարարականներին:

Ինչպես հայտարարում են արտակարգ իրավիճակների ծառայությունում, ծովային սեզոնի գալուն պես, ավելացել են Սև ծովում քաղաքացիների կողմից ծովում անվտանգության նորմերի խախտման փաստերը:

«Կան դեպքեր, երբ քաղաքացիները չեն ենթարկվում փրկարարների հանձնարարականներին և զգուշացումներին: Բացի այդ, նրանք ջուրն են մտնում հարբած վիճակում, որը հիմնականում ավարտվում է դժբախտությամբ:

2018 թ. մայիսի 1-ից մինչև հունիսի 25-ը գոյություն ունեցող տվյալների համաձայն, ծովում և գետերում խեղդվել է 21 մարդ: Նույն ժամանակահատվածում արտակարգ իրավիճակների ծառայության փրկարարներին հաջողվել է փրկել 36 մարդու:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը մեկ անգամ ևս կոչ է անում քաղաքացիներին նախատեսել փրկարարական ծառայության հանձնարարականները»,-նշված է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ:

Բացի այդ, ինչպես նշել են ծառայությունում, քաղաքացիների անվտանգությունը Սև ծովի ափին պաշտպանելու է 200 փրկարար:

Թողնել մեկնաբանություն