Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը արձագանքել է տեղումների պատճառով ստացված մոտ 80 ահազանգի
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը արձագանքել է տեղումների պատճառով ստացված մոտ 80 ահազանգի

Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները, Թբիլիսիում տեղած առատ տեղումների և ճանապարհներին ստեղծված խափանումների պատճառով անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի:

«Անվտանգության միջոցներից ելնելով երթևեկությունը արգելված է Գիորգի Մինդելիի անվան կամրջին և Շեշելիձեի փողոցում:

Տեղում տրանսպորտի տեղաշարժը կարգավորում են պարեկային ոստիկանության ներկայացուցիչները: Քաղաքացիներին կոչ ենք անում, պահպանել պարեկային ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները և ճանապարհային երթևեկության կանոնները:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն, 112 ստացվել են հաղորդագրություններ, մայրաքաղաքում նկուղների, գետնանցումների և մետրոկայաններ իջեցնող թունելների հեղեղման մասին: Հրշեջ-փրկարարները արձագանքել են մոտ 80 կանչի: Այս պահին ընթանում են մաքրման աշխատանքներ:

Այս պահի դրությամբ տուժած քաղաքացիների մասին լրատվություն դեռևս չենք ստացել»,-ասել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում: