Առողջապահության նախարարությունում հաստատում են, որ ֆիլհարմոնիայի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ
Առողջապահության նախարարությունում հաստատում են, որ ֆիլհարմոնիայի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ

Թբիլիսիում, Ֆիլհարմոնիայի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ:

Այս տեղեկությունը հաստատում են առողջապահության նախարարությունում:

Նրանց հաղորդմամբ, վիրավորվել է երեք մարդ: Տուժածներից մեկը տեղափոխվել է Ալադաշվիլիի անվան կլինիկա, նրա առողջական վիճակը ծանր է: Ինչ վերաբերում է մյուս երկու տուժածներին, ապա նրանցից մեկը տեղափոխվել է հանրապետական հիվանդանոց, իսկ մյուսը Խեչինաշվիլիի անվան կլինիկա:

Տեղում կենտրոնացված են հրշեջները և պարեկային ոստիկանության աշխատակիցները: