Առողջապահության նախարարությունում գործի է դրվել «կենտրոնական առցանց կլինիան»
Առողջապահության նախարարությունում գործի է դրվել «կենտրոնական առցանց կլինիան»

«Կովիդ 19» ախտորոշում ունեցող պացիենտների, ինչպես նաև նրանց հետ շփում ունեցող և ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վերահսկելու նպատակով, գործի է դրվել կենտրոնացված մեխանիզմ, այսպես կոչված «Կենտրոնական առցանց կլինիկա»:

Առողջապահության նախարարության տեղեկությամբ, կենտրոնական առցանց կլինիկան այսօրվանից կիրականացնի հիվանդների վերահսկողության համակարգված և արդյունավետ մոնիտորինգ, իսկ պացիենտների վիճակի վատթարացման դեպքում, կապահովի համապատասխան արձագանք:

Առցանց կլինիկան գտնվում է առողջապահության նախարարության շենքում և համալրված է բժիշկներով, կրտսեր բժիշկներով, ռեզիդենտներով և օպերատորներով, ովքեր արդեն անցել են հատուկ վերապատրաստում:

Նախարարության ենթակայության տակ գտնվող «Կենտրոնական առցանց կլինիկան» աշխատելու է տարածաշրջանային սկզբունքով, ուղղահայաց կառավարման տակ երկու ուղղությամբ: Վերապատրաստված ընտանեկան բժիշկները կիրականացնեն պացիենտների վերահսկում հենց տանը: Իսկ այդ գործողության մոնիտորինգը կիրականացնեն հատուկ պատրաստված դիտորդները/օպերատորները:

«Կենտրոնական առցանց կլինիկան» դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն է ստանում 112 կենտրոնից, որտեղ ստեղծվում են պացիենտների գործերը: Հետագա արձագանքման նպատակով, տեղի է ունենում գործի բաժանում առցանց կլինիկաներում և առողջապահության նախարարության «Կենտրոնական առցանց կլինիկա», որտեղ ընտանեկան բժիշկները կիրականացնեն նաև դիֆերենցիալ ախտորոշում  և զանգը վերադառնում է 112-ին:

Այսօրվա դրությամբ, COVID 19-ի կառավարմանը ներգրավված է ընդհանուր առմամբ 59 առաջնային առողջապահական հաստատություն: Ընդլայնվել է նաև այս կլինիկաների գործունեության շրջանակը և մշակվել է COVID 19-ի թեթև ձևեր ունեցող պացիենտների մեկուսացման պայմաններում բժշկական վերահսկողություն իրականացնելու ալգորիթմ:

«Առցանց կլինիկայի գործառույթն ու պարտականությունն է` ընդունել 112 կենտրոնից վերահղված հեռախոսազանգերը, համապատասխան պացիենտների արձանագրության համաձայն խորհրդատվություն (24/7) և վերահսկողություն, Բացի այդ, ամբուլատոր ձևով «Փի Սի Ար» փորձարկում,  COVID 19 հաստատման դեպքում հեռախոսային զանգի իրականացում, անամնեզի հավաքում, հիվանդի նախնական կլինիկական գնահատում, համապատասխան մեկուսացված տարածքում (հյուրանոց) կամ բուժհաստատությունում տեղավորում, բացի այդ բնակարաններում մնացող պացիենտների կապակցությամբ հեռախոսային մոնիտորինգի իրականացում:

Հաշվի առնելով դեպքերի աճող քանակը, նշված մոդելը նախարարությունը իրականացրել է արագացված ռեժիմով»,- հայտարարել են առողջապահության նախարարությունում: