Առողջապահության նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածել գործադուլ անող սոցգործակալների հետ հանդիպման մասին
Առողջապահության նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածել գործադուլ անող սոցգործակալների հետ հանդիպման մասին

Օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Թամար Բարկալայան հանդիպում է անցկացրել գործադուլ անող սոցիալական գործակալների նախաձեռնող խմբի հետ։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Սոցիալական ծառայությունների գործակալության կողմից վերջին շրջանում աշխատողների աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված կոնկրետ քայլերը։ Մասնավորապես, սոցիալական գործակալի ֆիքսված աշխատավարձը բարացվել է 60 տոկոսով։ Նրանց աշխատավարձը 250 լարիի փոխարեն դարձել է 400 լարի, իսկ սոցիալական ավագ գործակալինը՝ 700 լարի՝ 550 լարիի փոխարեն։ Նաև ընտանեկան այցերի շրջանակներում սոցիալական գործակալները յուրաքանչյուր լրացված հայտարարագրի համար վեց լարիի փոխարեն կստանան 10 լարի։ Նաև Սոցիալական ծառայության ցածր և միջին օղակի աշխատակիցների աշխատավարձերը 40%-ից բարձրացվել են մինչև 60%։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ապագա ծրագրերը և այսօր աշխատողների առջև ծառացած մարտահրավերները:

Տեղեկությունը տարածում է օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։