Առողջապահության նախարարությունը կարող ենք անվանափոխել հոգատարության նախարարություն, սա լավ է երևացել վերջին 4 ամիսներին, երբ աշխարհը կանգնեց լուրջ մարտահրավերի առջև. Գիորգի Գախարիա
Առողջապահության նախարարությունը կարող ենք անվանափոխել հոգատարության նախարարություն, սա լավ է երևացել վերջին 4 ամիսներին, երբ աշխարհը կանգնեց լուրջ մարտահրավերի առջև. Գիորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, առողջապահության նախարարությունը կարող ենք անվանափոխել հոգատարության նախարարություն, քանզի նա իրեն դրսևորել է վերջին 4 ամիսներին, երբ աշխարհը կանգնեց լուրջ մարտահրավերի առջև:

Առողջապահության նախարարի մեկամյա զեկույցի ժամանակ, Գիորգի Գախարիան շնորհակալություն է հայտնել նախարարին և նախարարության ողջ կազմին վերջին չորս ամսվա ընթացքում 24 ժամյա աշխատանքի համար:

«Այսօր այստեղ լինելը շատ կարևոր է: Առաջինը առողջապահությունն է, սոցիալական անվտանգությունը, աշխատանքը, փախստականները, հանրային առողջապահությունը, անհետաձգելի օգնությունը և ընդհանրապես այս նախարարությունը կարող ենք անվանել հոգատարության նախարարություն, քանզի մենք տեսել ենք թե ինչ աշխատանք է կատարել առողջապահության նախարարությունը վերջին ամիսների ընթացքում:

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության ոլորտի աշխատակիցներին և նախարարին, վերջին ամիսների ընթացքում 24 ժամ աշխատելու համար», – ասել է Գիորգի Գախարիան: