Առողջապահության նախարարություն. «Ազգային շարժման» գրասենյակի մոտ 17 քաղաքացու ցուցաբերվեց առաջին բուժօգնություն, 15-ի վիճակը գնահատվել է թեթև, երկուսը տեղափոխվել է կլինիկա
Առողջապահության նախարարություն. «Ազգային շարժման» գրասենյակի մոտ 17 քաղաքացու ցուցաբերվեց առաջին բուժօգնություն, 15-ի վիճակը գնահատվել է թեթև, երկուսը տեղափոխվել է կլինիկա

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, «Միացյալ ազգային շարժման» գրասենյակի մոտ ընթացող իրադարձությունների ժամանակ գտնվում էր շտապ օգնության մի քանի անձնակազմ:

Գերատեսչությունում նշում են, որ բժիշկները առաջի բուժօգնություն են ցուցաբերել 17 քաղաքացու: Նրանցից 15-ի առողջական վիճակը տեղում գնահատվել է թեթև, երկու քաղաքացի տեղափոխվել է Թբիլիսիի բժշկական հաստատություններից մեկը:

«Կլինիկայից արդեն դուրս է գրվել մեկ պացիենտ, մյուսը բժշկական հաստատությունից դուրս կգրվի օրվա ընթացքում»,- հայտարարում են առողջապահության նախարարությունում: