Առողջապահության նախարարի տեղակալը ծանոթացել է Սաչխերեի բժշկական կենտրոնում տիրող իրավիճակին
Առողջապահության նախարարի տեղակալը ծանոթացել է Սաչխերեի բժշկական կենտրոնում տիրող իրավիճակին

Առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիան մեկնել է Սաչխերեի բժշկական կենտրոն: Նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է կլինիկայում տիրող իրավիճակին:

Թամար Գաբունիան ծանոթացել է բուժանձնակազմի առջև ծառացած մարտահրավերներին, պատասախանել նրանց հարցերին և արձակել լրացուցիչ հանձնարականներ:

«Սաչխերեի բժշկական կենտրոնն առաջին օրերից ակտիվ ներգրավված է կորոնավիրուսի դեմ  պայքարին: Հույզերի պատճառ դարձավ այն, որ բժիշկի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, հետազոտվեց բուժանձնակազմը և բոլոր պատասխանները բացասական էին, ուստի վարակի վերահսկման տեսանկյունից կլինիկայում ամեն բան կարգին է»,- հայտարարել է Թամար Գաբունիան:

Սաչխերեի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը պարբերաբար անցնում է կորոնավիրուսի թեստ: Այժմ կենտրոնում բուժվում է կորոնավիրուսով վարակված երեք անձ: Նրանց առողջական վիճակը կայուն է: