Առողջապահության նախարարը հայտարարում է, որ բիզնեսի կապակցությամբ սահմանափակումները հնարավոր չի վերանայել
Առողջապահության նախարարը հայտարարում է, որ բիզնեսի կապակցությամբ սահմանափակումները հնարավոր չի վերանայել

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, մի շարք հանդիպումներ են անցկացվել գործարարների հետ, և նրանց բացատրել են, թե ինչու են անհրաժեշտ որոշակի սահմանափակումների հաստատումը:

Նախարարի խոսքով, բիզնեսի հետ հանդիպումը հնարավոր է կրկին կայանա, այնուամենայնիվ, սահմանափակումները մեղմելու մասին որոշումը այս փուլում չի քննարկվի:

«Տնտեսական խումբը մի շարք հանդիպումներ անցկացրեց բիզնես ոլորտի հետ, որին ընդգրկված էր նաև առողջապահության նախարարությունը, համավարակաբանների խումբը, միջազգային փորձագետները, և բոլոր սահմանափակումները մանրամասն քննարկվեցին: Բացի այդ, բացատրվեց, թե ինչու են այդքան կարևոր այդ սահմանափակումները: Ինչ վերաբերում է արտոնություններին, ապա տնտեսական թիմն աշխատում է դրա վրա, և նրանք արդեն բացատրել են, թե ինչ արտոնությունների հնարավորություն կա և ինչի կապակցությամբ կունենան որոշ օգնություն: Եթե ​​լինեն լրացուցիչ հարցեր, իհարկե տնտեսական թիմը, ինչպես նաև առողջապահության նախարարությունը կհանդիպեն նրանց հետ և կպատասխանեն բոլոր հարցերին: Վերանայում տեղի չի ունենա, քանի որ այս կապակցությամբ իրականացվել են մի քանի աշխատանքներ և դիտարկումներ: Մենք հաստատ գիտենք, որ դրանք այն սահմանափակումներն են, որոնք այսօր անհրաժեշտ են Վրաստանին և Վրաստանի բնակիչներին առողջության անվտանգության տեսանկյունից»,- հայտարարել է Տիկարաձեն: