Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Մոդեռնայի» պատվաստանյութը հաստատել է արտակարգ դեպքերի համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Մոդեռնայի» պատվաստանյութը հաստատել է արտակարգ դեպքերի համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Մոդեռնայի» արտադրության պատվաստանյութը հաստատել է արտակարգ դեպքերի համար: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը:

«Մոդեռնան» դարձել է առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ օգտագործման համար հաստատված հինգերորդ պատվաստանյութը:

«Մոդեռնան» այս շաբաթ հրապարակել է արտադրությունը մեծացնելու ծրագիրը, որի համաձայն, նախատեսում է 2022 թվականին արտադրել պատվաստանյութի երեք միլիարդ չափաբաժին: