Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունվարի 14-ին կանցկացնի կորոնավիրուսի հարցով արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունվարի 14-ին կանցկացնի կորոնավիրուսի հարցով արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունվարի 14-ին կանցկացնի կորոնավիրուսի հարցով արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստ: Համավարակի սկզբից ի վեր, սա նման վեցերրորդ հանդիպումն է: Հանդիպումից հետո փորձագետները կհրապարակեն հանձնարարականներ:

Վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 347 հազար նոր դեպք: Վերջին օր ու գիշերվա ընթացքում զոհվածների թիվն աճել է 5,2 հազարով, իսկ ընդհանուր առմամբ զոհերի թիվը գերազանցել է 1,94 միլիոնը: Տեղեկատվությունը տարածում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Կազմակերպության տվյալներով, համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է «կովիդ 19»-ի ավելի քան 90 միլիոն դեպք:

Վարակվածների և մահացածների ամենամեծ թիվը շարունակում է մնալ Միացյալ Նահանգներում, որտեղ «կովիդ 19»-ը հաստատվել է ընդհանուր առմամբ 22 միլիոն 428 հազար մարդու մոտ: Երկրորդ տեղում Հնդկաստանն է, երրորդում ՝ Բրազիլիան, իսկ չորրորդում ՝ Ռուսաստանը:

Համավարակից առավել տուժած երկրների թվում են նաև՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան: