Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն անցած շաբաթվա ընթացքում ավելացել է 7%-ով
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն անցած շաբաթվա ընթացքում ավելացել է 7%-ով

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, նախորդ շաբաթ աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է 7%-ով: Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակած վիճակագրության մեջ:

Անցյալ շաբաթ ամբողջ աշխարհում «կովիդ 19»-ով վարակվել է 2.6 միլիոն մարդ: Այնուամենայնիվ, նույն ժամանակահատվածում մահացության մակարդակը նվազել է 6%-ով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, փետրվարի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսից ամբողջ աշխարհում մահացել է 66 477 մարդ:

Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, համավարակի սկզբից ի վեր, ամբողջ աշխարհում «կովիդ 19»-ով վարակել է 115 միլիոն մարդ, այստեղից ապաքինվել է մոտ 65 միլիոն պացիենտ, ավելի քան երկուսուկես միլիոն մարդ մահացել է:

Վարակվածների և մահացածների թվով ԱՄՆ-ը աշխարհում առաջին տեղում է, որին հաջորդում են Հնդկաստանը և Բրազիլիան: