Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում դիտվում է կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի նվազում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում դիտվում է կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի նվազում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, անցած շաբաթ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 3,67 միլիոն դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ 9 տոկոսով պակաս է:

Ըստ կազմակերպության, նախկինում նկատվում էր վիրուսային վարակի դեպքերի աճի միտում, որը գագաթնակետին էր հասել հունիսի կեսերից մինչև օգոստոսի վերջ: Բոլոր մայրցամաքներում, ներառյալ արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում և Հարավարևելյան Ասիայում, գրանցվում է անկման միտում:

Կազմակերպության տվյալներով, կորոնավիրուսից մահացությունների թիվը նախորդ շաբաթվա համեմատ վերջին յոթ օրվա ընթացքում նվազել է յոթ տոկոսով և կազմել 60 հազար ամբողջ աշխարհում: Մահացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Բրազիլիայում և Մեքսիկայում: