Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը անվանվել է «Թայմսի» 2020 թվականի ամենաազդեցիկ անձանց շարքերում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը անվանվել է «Թայմսի» 2020 թվականի ամենաազդեցիկ անձանց շարքերում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն, Թեդրոս Էդհենո Գեբրեիեսուսը «Թայմսի» 2020 թվականի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: Թեդրոս Էդհենո Գեբրեիեսուսը եթովպացի կենսաբան է, որը կազմակերպությունը ղեկավարում է 2017 թվականից:

«Թայմսի» 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում այս տարի շատ բժիշկներ կան: Օրինակ, գերմանացի վարակաբան Կամիլա Ռոթը, ով մեծ դեր խաղաց այն բանի հաստատման գործում, որ «Կովիդ 19»-ը տարածվում է նաև ասիմպտոմատիկ մարդկանցից: Լավագույնների շարքում է նաև Նյու Յորքցի բուժքույր՝ Էմի Օսուլիվանը, ով Նյու Յորքում բուժում էր «Կովիդ 19»-ից մահացած առաջին հիվանդին, որից հետո նա նույնպես վարակվել էր:

«Թայմսի» 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում է ամերիկացի առաջատար վարակաբան և ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ Էնթոնի Ֆաուչը: Տարվա ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Չինաստանի նախագահ Սի Դզինպինը, ԱՄՆ նախագահի թեկնածու և նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, Թայվանի նախագահ Ցաին Վենը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Թողնել մեկնաբանություն