Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար - Անում ենք ամեն բան, որ հաստատենք կորոնավիրուսի ծագումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար - Անում ենք ամեն բան, որ հաստատենք կորոնավիրուսի ծագումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը երկրներին կոչ է անում զերծ մնալ նոր վարակի ծագման հարցը քաղաքականացնելուց: Ելույթ ունենալով Ժնևում, առողջապահության համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում ՝ Տեդրոս Գեբրեյեսուսը ասել է, որ առողջապահության գործակալությունը ջանքեր չի խնայում կորոնավիրուսի ծագումը պարզելու համար:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության դիրքորոշումը շատ պարզ է: Մենք պետք է իմանանք այս վարակի ծագումը, քանի որ այն կօգնի մեզ կանխել ապագա համավարակները: Մենք ամեն ինչ անում ենք ծագումն իմանալու համար: Սա տեխնիկական խնդիր է: Ես ուզում եմ ասել, որ ոմանք դա քաղաքականացնում են, բայց մենք ամեն ինչ անում ենք ծագումը հաստատելու համար: Այսպիսով, մի բան, որը մենք ուզում ենք խորհուրդ տալ, դա այն է, որ եկեք չքաղաքականացնենք դա: Մենք անում ենք այն ամենը, ինչը հնարավոր է անել գիտությամբ»,- հայտարարել է Տեդրոս Գեբրեյեսուսը: