Արմեն Սարգսյանն այցելեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի
Արմեն Սարգսյանն այցելեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի

Վրաստան կատարած այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի:

Արմեն Սարգսյանը եկեղեցում էր կնոջ՝ Նունե Սարգսյանի հետ:

Հիշեցնենք, երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել էր Թբիլիսի: Սարգսյանն արդեն հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Միաժամանակ, Հայաստանի նախագահն այսօր այցելել է «Հերոսների հրապարակ» և ծաղկեպսակ դրել Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշակոթողին:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կմեկնի Վրաստանից: