Արմեն Սարգսյանը հանդիպել է Էմանուել Մակրոնին
Արմեն Սարգսյանը հանդիպել է Էմանուել Մակրոնին

Հայաստանի նախագահ հանդիպել է Ֆրանսիայի առաջնորդին:

«Ռոյտերի» փոխանցմամբ, Արմեն Սարգսյանի և Էմանուել Մակրոնի բանակցությունների գլխավոր թեման եղել է Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները:

Հայաստանի նախագահը Փարիզ է մեկնել Բրյուսելից, որտեղ նա հանդիպել էր արտաքին հարցերով Եվրամիության գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելիին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:

Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության առաջնորդները «ամեն բան կանեն» Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները դադարեցնելու համար:

Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունները վերսկսվել են սեպտեմբերի 27-ին: