Արմեն Սարգսյան. Արտահերթ խորհրդարանական ընտրություններով որոշվում է Հայաստանի ճակատագիրը
Արմեն Սարգսյան. Արտահերթ խորհրդարանական ընտրություններով որոշվում է Հայաստանի ճակատագիրը

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր ընտրությունը կատարել է նախագահ Արմեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը Երևանից:

Արմեն Սարգսյանի հայտարարությամբ, այսօր որոշվում է Հայաստանի ճակատագիրը: Նրա խոսքով, ամենակարևորը հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, խաղաղությունը և կայունությունն է:

«Ես քվեարկել եմ մեր երկրի խաղաղ և ժողովրդավար զարգացման համար: Կարևոր է մարդու իրավունքների պաշտպանությունը, կայունությունը և յուրաքանչյուր քաղաքացու մասին հոգ տանելը: Այսօր որոշվում է Հայաստանի ճակատագիրը: Վստահ եմ, Հայաստանի ապագա զարգացման համար կատարել եմ ճիշտ ընտրություն»,- հայտարարել է Հայաստանի նախագահը:

Հայաստանում այսօր ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններին մասնակցում է ինը քաղաքական կուսացություն և երկու դաշինք:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ բողոքի ցույցերի արդյունքում վարչապետ Սերժ Սարգսյանն ինքնակամ հրաժարական տվեց: Դրանից հետո, ժամանակավոր կերպով կառավարության գլուխ եկավ Նիկոլ Փաշինյանը: Անցած ամիս Փաշինյանը ևս հրաժարական տվեց, որպեսզի երկրում նշանակվեին խորհրդարանական ընտրություններ: