«Արմատավորիր ապագան» նախագծին ավելանում է սեղանի խաղողի արտադրությունը և ֆստղի մշակույթը
«Արմատավորիր ապագան» նախագծին ավելանում է սեղանի խաղողի արտադրությունը և ֆստղի մշակույթը

«Արմատավորիր ապագան» նախագծին ավելանում է ևս երկու ուղղություն՝ սեղանի խաղողի արտադրություն և ֆստղի մշակույթ, որոնց վրա այսօր մեծ պահանջարկ է ողջ աշխարհում: Այս հայտարարությունը արել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօրվա կառավարության նիստի ժամանակ:

Վարչապետի խոսքերով, նախագծի շրջանակներում արդեն տրամադրված է 4 700 հա հողատարածք:

««Արմատավորիս ապագան» նախագիծը արդեն երեք տարի գործում է հաջողությամբ: Սա հանդիսանում է բարձրարտադրական նոր տեսակների մրգերի զարգացումը երկրում: ՈՒնենք շատ լուրջ առաջընթաց, տրամադրվել է 4 700 հա հողատարածք:

Պետությունը ֆինանսավորում է տնկիների գնի 70 տոկոսը, ինչպես նաև կաթիլային ջրցան համակարգի համար տրամադրվել է 50 տոկոսանոց գրանտ: Կհամաձայնեք, որ շա շատ մեծ հնարավորություն է բնակչության համար, որոնք զբաղված են գյուղատնտեսությունում:

Այս ուղղությամբ ավելացնում ենք երկու ուղղություն՝ սեղանի խաղողի արտադրություն և ֆստղի մշակույթ, որոնց վրա այսօր մեծ պահանջարկ է ողջ աշխարհում: Ինչպես գիտեք Վրաստանում հնարավոր է արտադրել բարձր որակի ֆստղ: Ցավոք հանդիսանալով գինեգործության պատմական երկիր, մենք սեղանի խաղողը ներկրում ենք արտասահմանից»,-ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին: