Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հարսանիքը կբերի 500 մլն ֆունտ ստեռլինգի եկամուտ
Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հարսանիքը կբերի 500 մլն ֆունտ ստեռլինգի եկամուտ

Արքայազն Հարրիի և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքը տեղի կունենա 2018 թվականի մայիսի 19-ին։ Նշվում է, որ զույգի հարսանիքը կարող է մշուշոտ Ալբիոնի տնտեսության համար հավելյալ ապահովել 500 մլն ֆունտ ստեռլինգ։

Նշենք, որ Հարրիի ավագ եղբոր՝ արքայազն Ուիլյամի հարսանիքը, որը տեղի էր ունեցել 2011 թվականի ապրիլին, հանգեցրել էր նախորդ տարվա նույն ամսվա համեմատ դեպի Մեծ Բրիտանիա այցելուների թվի 350 հազարով մեծացման։

Մեծ Բրիտանիայում նույնպիսի տնտեսական էֆեկտի են սպասում նաև հիմա։ Սպասվող 500 մլն ֆունտից 50 միլիոնը կբերի մարզաշապիների, գլխարկների և հուշանվերների վաճառքը։

Մարքլի հետ Հարրիի նշանադրությունը տեղի է ունեցել նոյեմբերին։