Արքայազն Հարին և Մեգան Մարկլը այլևս չեն օգտվի թագավորական տիտղոսից
Արքայազն Հարին և Մեգան Մարկլը այլևս չեն օգտվի թագավորական տիտղոսից

Արքայազն Հարին և նրա կինը ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարկլը, այլևս չեն օգտվի Թագավորական բարձրագույն տիտղոսից: Ամուսիններն այլևս չեն կարողանա օգտվել պետական ​​միջոցներից, որտեղից նրանք ֆինանսավորվում էին իրենց արքայական պարտականությունների կատարման ընթացքում: Այս մասին հայտնում է Բի Բի Սին, հենվելով Բուքինգեմյան պալատի վրա:

Սասեքսի դուքսն ու դքսուհին նույնպես ցանկացել են փոխհատուցել Ֆրոգմորի նստավայրի վերանորոգման համար ծախսված գումարը, որից նրանք կօգտվեն Միացյալ Թագավորությունում գտնվելու ընթացքում:

Մի քանի օր առաջ Սասեքսի դուքսն ու դքսուհին հայտարարել էին, որ այլևս չեն ցանկանում իրականացնել իրենց թագավորական պարտականությունները և հրաժարվում են ֆինանսական արտոնություններից: