Արքայազն Ֆիլիպը ենթարկվել է ավտովթարի
Արքայազն Ֆիլիպը ենթարկվել է ավտովթարի

Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը, արքայազն Ֆիլիպը ենթարկվել է ավտովթարի: Էդինբուրգի դուքսը ավտոճանապարհային պատահարի ժամանակ չի տուժել:

97-ամյա արքայազն ՖԻլիպին բժիշկը տեսակցել է պալատում, նրան հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել: