Արիզոնայի Մեծ կանիոնում զբոսաշրջային ուղղաթիռ է վթարի ենթարկվել. կա 3 զոհ
Արիզոնայի Մեծ կանիոնում զբոսաշրջային ուղղաթիռ է վթարի ենթարկվել. կա 3 զոհ

ԱՄՆ Արիզոնա նահանգի «Մեծ կանիոն» ազգային արգելոցի շրջակայքում զբոսաշրջային թռիչք իրականացնող ուղղաթիռը վթարի է ենթարկվել: Ուղղաթիռում եղել է առնվազն յոթ մարդ, երեքը զոհվել են, հայտնում է Բի Բի Սին:

Ինչպես հայտնել է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության ներկայացուցիչը, Eurocopter EC 130 ուղղաթիռը «կործանվել է անհայտ հանգամանքներում Մեծ կանիոնում» և լուրջ վնասվել է:

Նրա խոսքով՝ վթարի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս չորսը վիրավորվել են:

Ուղղաթիռը թռիչք է իրականացնելիս եղել կիրճի՝ ԱՄՆ զբոսաշրջային գլխավոր տեսարժան վայրերից մեկի շրջակայքում: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն: