Արի' Ռուսթավելու պողոտա և դարձիր Առաջին ալիքի հաղորդումների մասնակիցը

Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ Առաջին ալիքը ավանդաբար միանում է տոնական եթերով և այլ ձևաչափով:

Հաղորդումները եթեր են հեռարձակվելու Ռուսթավելու պողոտայում Առաջին ալիքի տաղավարից: Տաղավարներում հրավիրված են լինելու հետաքրքիր հյուրեր, ուղիղ եթերով լուսաբանվելու են մայիսի 26-ի միջոցառումները:

Ողջ օրվա ընթացքում Հանրային հեռարձակողի երեք հարթակների՝ կայքէջի, ռադիոյի և հեռուստատեսության միջոցով կպատմենք, թե ինչպես է նշվում Վրաստանի առաջին ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 100 ամյակը:

13:00-ին Ռուսթավելու պողոտայում ցանկացած մարդ կարող է մասնակցել, խաղալ և շահել խրախուսող մրցանակներ:. «Ծիգնեբիս թարո» (Գրադարակ), «Մարտիվի լոգիկա» (Հեշտ տրամաբանություն), «Խար թու արա մեեքվսե կլասելզե ճկվիանի» (Արդյո՞ք, վեցերորդ դասարանցուց խելացի ես):