Արգենտինայում ցուցարարների և ոստիկանության միջև բախման հետևանքով տուժել է մոտ 170 մարդ
Արգենտինայում ցուցարարների և ոստիկանության միջև բախման հետևանքով տուժել է մոտ 170 մարդ

Պատրաստվող կենսաթոշակային բարենորոգման պատճառով Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ոստիկանության հետ բողոքողների ընդհարումների հետեւանքով տուժածների թիվը հասել է 162-ի:

162 մարդ դիմել է բժշկական օգնության, նրանցից ավելի քան 80-ն իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Բացի դրանից, ոստիկանությունը ձերբակալել է 81 մարդու:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 80-ից ավելի մարդ է տուժել Արգենտինայում պատրաստվող կենսաթոշակային բարենորոգման պատճառով ոստիկանության հետ բողոքավորների ընդհարումների ընթացքում:

Ցուցարարները ոստիկանների վրա նետել են քարեր, շշեր եւ ծխառումբեր, ինչին իրավապահ մարմինների աշխատակիցները պատասխանել են արցունքաբեր գազով եւ ռետինե գնդակներով:

France-Presse գործակալության տվյալներով՝ երկրի կառավարությունը, որը գլխավորում է նախագահ Մաուրիսիո Մակրին, պլանավորում է կենսաթոշակային բարեփոխում իրականացնել՝ պետական պակասուրդի նվազեցման համար:

Ակտիվիստները հայտարարում են, որ օրինագծի ընդունումը կծառայի կենսաթոշակային վճարումների չափի նվազեցմանը: Այժմ բարենորոգման մասին օրինագիծը դրված է երկրի Կոնգրեսի Պատգամավորների պալատի քննարկմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: