Արգենտինայի դատարանը տվել է երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդեսին ձերբակալելու հրաման
Արգենտինայի դատարանը տվել է երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդեսին ձերբակալելու հրաման

Արգենտինայի դատարանը տվել է երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդեսին ձերբակալելու հրաման:

Բուենոս-Այրեսի դատավոր Կլաուդիա Բոնադիոն տվել է կոռուպցիայում մեղադրյալ նախկի նախագահին խորհրդարանական իմունիտետից զրկելու հրաման, որի արդյունքում հնարավոր կդառնա 65-ամյա Քրիստինա Ֆերնանդեսին ձերբակալելը:

Նախկին նախագահն այժմ Սենատի պատգամավոր է և նրան ձերբակալությունից պաշտպանում է խորհրդարանական իմունիտետը:

Արգենտինայի նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիոն սխեմային մասնակցելու մեջ: Ընդհանուր առմամբ, խոսքը 140 միլիոն եվրոյի մասին է, որը Ֆերնանդեսը վերցրել է 2005-2015 թվականներին: