Առևտրի կենտրոններում քաղաքացիների ջերմաստիճանը կստուգվի տեսասքրինինգի միջոցով
Առևտրի կենտրոններում քաղաքացիների ջերմաստիճանը կստուգվի տեսասքրինինգի միջոցով

Աշխատանքի տեսչության վարչության պետ Բեքա Փերաձեն նշում է, որ արդեն համաձայնեցված են այն պահանջները, որոնք առևտրի կենտրոնները պետք է բավարարեն: Նրա խոսքով, առևտրի կենտրոններում արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները:

Նրա խոսքով, խոսքը վերաբերում է առևտրի կենտրոններում տեսասքրինինգի կիրառմանը:

Փերաձեն հավելում է, որ ոլորտի ներկայացուցիչների հետ ունեցել են համակրգված երկխոսություն:

«Հույս ունենք, որ փաստաթուղթը վաղը կհաստատվի և մոտ ագայում աշխատանքի իրագործման թույլտվություն կստանան: Բնականաբար, իրավունքը պետք է ստանան Վրաստանի կառավարության համապատասխան որոշման հիման վրա: Նրանց հետ ենք մշակել փաստաթուղթը և նախապես գիտեն, թե ինչ պահանջներ են ներկայացված: Այն ավարտին հասցնելու համար մի քանի տեխնիկական կետ է մնացել, կշտկվի և վաղը կհաստատվի», – հայտարարել է Բեքա Փերաձեն:

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան