Արևելյան Եվրոպայում բոլոր հակամարտությունները պետք է ավարտվեն. Ժան-Կլոդ Յունկեր
Արևելյան Եվրոպայում բոլոր հակամարտությունները պետք է ավարտվեն. Ժան-Կլոդ Յունկեր

Արևելյան Եվրոպայում բոլոր հակամարտությունները պետք է ավարտվեն,- այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Բրյուելում «Արևելյան գործընկերության» 10-րդ հոբելյանին նվիրված բարձր մակարդակի կոնֆերանսին խոսքով ելույթ ունենալիս:

«Մենք պետք է ավարտենք կոնֆլիկտները Եվրոպայի տարբեր երկրների միջև: Անում ենք ամեն բան, որպեսզի Արևելյան Եվրոպայի երկրներին մերձեցնենք, որպեսզի բոլորը, լինեն սառած կամ այլ տիպի հակամարտություններ, ավատվեն: Մենք պետք է ունենանք խաղաղություն դրացիների միջև: Այլ կերպ առաջընթաց ապրել չենք կարող»,- հայտարարել է Ժան-Կլոդ Յունկերը:

Իր ելույթում Ժան-Կլոդ Յունկերը ուշադրությունը բևեռել է երիտասարդ քաղաքացիների վրա:

«Մեր նպատակը պարզ է – դա մեր քաղաքացիների իրավիճակի բարելավումն է, մեր հասարակության մերձեցումը, որպեսզի պաշտպանենք Եվրամիության և գործընկեր երկրների քաղաքացիների արժեքները և ձգտումները – ժողովրդավարություն, օրենքի գերագույնություն, կայունություն և բարօրություն»,- հայտարարել է Յունկերը:

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով, Եվրամիության և «Արևելյան գործընկերության» մասնակից պետությունների միջև ավելացել է առևտրաշրջանառությունը և արդյունքում ստեղծվել են հազարավոր աշխատատեղեր: