Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում հունվարի 14-ին սպասվում է ձյուն
Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում հունվարի 14-ին սպասվում է ձյուն

Արևելյան Վրաստանում հունվարի 14-ին հիմնականում սպասվում է ամպամած եղանակ, որոշ շրջաններում սպասվում է մարախուղ և ձյուն,-այս մասին առաջին ալիքին հայտնել  է  շրջակա միջավայրի ազգային գործակալության հիդրոօդերևույթաբանական կանխատեսումների ծառայության ղեկավար Սվետլանա Նիորաձեն:

Ինչ վերաբերում է արևմտյան Վրաստանին, ապա օդերևույթաբանները սպասում են անձրևոտ եղանակ, իսկ բարձրալեռ շրջաններում ձյուն:

«Զեմո Իմերեթիի և Կոլխեթիի շրջաններում ուժեղանալու է քամին դեպի արևելյան շրջաններ: Եթե այսօր օդի ջերմաստիճանը 4 աստիճան է, ապա վաղը սպասվում է 6-11 աստիճան»,-նշել է Նիորաձեն:

Ինչպես նշել է  հիդրոօդերևույթաբանական կանխատեսումների ծառայության ղեկավարը, Թբիլիսիում հունվարի 14-ին սպասվում է ձյուն: