«Արևելյան գործընկերության» մեկնարկից 10 տարի անց, Եվրամիությունում զգացվում է մեծ չափաբաժնով՝ Վրաստան, Մոլդովա, ՈՒկրաինա, Հայաստան, Ադրբեջան և Բելառուս. Դոնալդ Տուսկ
«Արևելյան գործընկերության» մեկնարկից 10 տարի անց, Եվրամիությունում զգացվում է մեծ չափաբաժնով՝ Վրաստան, Մոլդովա, ՈՒկրաինա, Հայաստան, Ադրբեջան և Բելառուս. Դոնալդ Տուսկ

«Արևելյան գործընկերության» մեկնարկից 10 տարի անց, Եվրամիությունում զգացվում է մեծ չափաբաժնով՝ Վրաստան, Մոլդովա, ՈՒկրաինա, Հայաստան, Ադրբեջան և Բելառուս,-այս մասին «թվիթերի» էջում գրել է եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

««Արևելյան գործընկերության» մեկնարկից 10 տարի անց, Եվրամիությունում զգացվում է մեծ չափաբաժնով՝ Վրաստան, Մոլդովա, ՈՒկրաինա, Հայաստան, Ադրբեջան և Բելառուս, ինչպես նաև այդ երկրներում մեծ չափաբաժնով եվրոպա կա, մենք սովորական հարևաններ չենք, մենք եվրոպական ընտանիքի անդամներ ենք»,-գրել է Տուսկը:

Հիշեցնենք, Բրյուսելում բացվել է արևելյան գործընկերության 10 ամյա հոբելյանին նվիրված բարձրաստիճան կոնֆերանս: Կոնֆերանսին, որի ընթացքում քննարկելու են Եվրամիության և արևելյան գործընկերության ապագա հարաբերությունները, բացել է եվրահանձնաժողովի նախագահ, Ժան Կլոդ Յունկերը: Միջոցառմանը մասնակցում են նաև արևելյան գործընկերության երկրների լիդերները: Աշխատանքային օրը ընթանալու է երկու մասով: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մասնակցելու է արևելյան գործընկերության ապագային նվիրված պանելին և ներգրավվելու է քննարկումներին: