Արդյո՞ք կմտցվի փոփոխություններ C հեպատիտի էլիմինացիայի ծրագրում

Արդյո՞ք կմտցվի փոփոխություններ C հեպատիտի էլիմինացիայի ծրագրում: Խոսքը վերաբերում է 2020 թվականին «Գիլիադ» խորոշ դեղագործության ընկերության հետ հռչակագրի ժամկետի լրացումից հետո  բուժման վճարովի դառնալուն: Առողջապահության նախարարությունը այն ստորագրել էր 4 տարի առաջ: Այս պահի դրությամբ, նախարարությունում չեն հաստատում, որ C հեպատիտի էլիմինացիայի ծրագիրը կդառնա վճարովի, սակայն չեն բացառում որոշակի փոփոխությունների իրականացում: Իրենց հերթին, ծրագրի մարտահրավերների շուրջ խոսում են ոլորտի փորձագետները: Իսկ ընդդիմությունը բողոքում է ծրագրի իրականացումից: Զուգահեռաբար, հուլիսի 1-ից բուժումից բացի անվճար կդառնա C հեպատիտի աշխտորոշումը: