Արդեն երկրորդ օրն է Իրանում զոհերի թիվը գերազանցում է 100-ը
Արդեն երկրորդ օրն է Իրանում զոհերի թիվը գերազանցում է 100-ը

Արդեն երկրորդ օրն է Իրանում զոհերի թիվը գերազանցում է 100-ը: Ինչպես երկրի առողջապահության նախարարությանը հենվելով հաղորդում է տեղական մամուլը, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 449 նոր դեպք, իսկ վարակից մահացել է 113 մարդ:

Այսպիսով, Իրանում զոհերի ընդհանուր թիվը կազմում է 9 950: Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 189 876 դեպք, որից ապաքինվել է 150 590 մարդ:

Առողջապահության նախարարության տվյալներով, կորոնավիրուսով վարակված 2765 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է: