Արդբեջանն ու Հայաստանը ռազմական գործողությունների մասին տարածում են թարմացված տեղեկություն
Արդբեջանն ու Հայաստանը ռազմական գործողությունների մասին տարածում են թարմացված տեղեկություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի զինված ուժերին մեղադրում է Տերտերի շրջանի ուղղությամբ հրետանային կրակ բացելու մեջ:

Գերատեսչության տվյալներով, հակառակորդը կրակ է բացել առավոտյան: Միևնույն ժամանակ, Ադրբեջանում հայտարարում են, որ հայկական կողմը գիշերը շարունակել է խախտել հրադադարի պայմանագիրը և տարբեր զենքերից կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Բաքվում ասում են, որ պատասխան միջոցառումների արդյունքում Հայաստանը կորցրել է ինչպես կենդանի ուժ, այնպես էլ տեխնիկա:

Իր հերթին, Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է Մարտունի և Ասկերան շրջանների բնակավայրերը ռմբակոծելու մեջ: Ըստ Երևանի, Ադրբեջանը խաղաղ բնակիչների դեմ կիրառում է կասետային զենք:

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներն ասում են, որ մարտական գործողությունները շարունակվում են առաջնագծի երկայնքով մի քանի ուղղություններով:

Թողնել մեկնաբանություն