Արդարադատության նախարարությունում ընթանում է թմրանյութերի դեմ պայքարի միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի նիստը
Արդարադատության նախարարությունում ընթանում է թմրանյութերի դեմ պայքարի միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի նիստը

Արդարադատության նախարարությունում ընթանում է թմրանյութերի դեմ պայքարի միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի նիստը:

Նիստը ղեկավարում է խորհրդի նախագահ, Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Նիստին ներկա է նաև ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:

Հիշեցնենք, թմրանյութերի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի նիստ հրավիրելու խնդրանքով  արդարադատության նախարարին հունվարի 17-ին դիմել է ՆԳ նախարարը:

Դիմումից հետո արդարադատության նախարարը հայտարարել էր, որ հանձնաժողովի նիստը տեղի կունենա մոտակա օրերին:

Թմրանյութերի դեմ պայքարի կոորդինացիոն խորհուրդը միջգերատեսչական մարմին է, որի նպատակն է թմրանյութերի անօրեն օգտագործելու միջոցով առաջացվող  վնասի նվազեցումը:

Կոորդինացիոն խորհուրդը սահմանում է թմրանյութերի դեմ պայքարի ընդհանուր քաղաքականությունը, մշակելու է ռազմավարություն և ռազմավարական պլան, ինչպես նաև իրականացնելու է մոնիտորինգ: