Արդարադատության համակարգի ոչ պատշաճ քաղաքականացումը հենց ընդդիմության ներկայացուցիչների արած հայտարարությունն է. Իրակլի Կոբախիձե
Արդարադատության համակարգի ոչ պատշաճ քաղաքականացումը հենց ընդդիմության ներկայացուցիչների արած հայտարարությունն է. Իրակլի Կոբախիձե

«Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ հայտարարում է, որ կառավարության և ընդդիմության միջև մարտի 8-ի համաձայնագրի մեջ գրված չէ Գիգի Ուգուլավայի և Իրակլի Օքրուաշվիլու ազատ արձակման մասին: Նա այս մասին հայտարարել է այսօրվա ճեպազրույցի ժամանակ:

«Այս թեամյի շուրջ բազմիցս արել ենք հայտարարություն, որ սա սուտ է: Մարտի 8 համաձայնագրի համաձայն, մենք ստորագրել ենք փաստաթուղթ, որը ներառում է ընտրահամակարգի ձևավորում 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համար և երկրորդը՝ արդարադատության համակարգի ոչ պատշաճ քաղաքականացումը:

Արդարադատության համակարգի ոչ պատշաճ քաղաքականացումը հենց ընդդիմության ներկայացուցիչների արած հայտարարությունն է:

Այստեղից ելնելով, սա սուտ է, սա նշել են բազմիցս և ևս մեկ անգամ կարող ենք կրկնել», – լրագրողներին հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: