Արդա Թուրանը համաձայն է ձմռանը տեղափոխվել «Բեշիկթաշ»
Արդա Թուրանը համաձայն է ձմռանը տեղափոխվել «Բեշիկթաշ»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը ձմռանը կարող է տեղափոխվել «Բեշիկթաշ»:

30-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում ոչ մի անգամ դաշտ դուրս չի եկել «կապտանռնագույնների» կազմում, այդ իսկ պատճառով հավանաբար կլքի ակումբը հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Ֆուտբոլիստի բանակցությունները թուրքական ակումբի հետ մոտենում են ավարտին, այս մասին հաղորդում է NTV Sports-ը։

Ինքը՝ ֆուտբոլիստը պատրաստ է նման կարիերային առաջարկի տարբերակի, սակայն «Բեշիկթաշ»-ում դեռևս վերջնական որոշում չեն կայացրել։

Հիշեցնենք, որ Թուրանը «Գալաթասարայի» սան է՝ «Բեշիկթաշի» սկզբունքային հակառակորդի։