Արչիլ Թալակվաձեն տեսակցել է Օզուրգեթիի կլինիկայում գտնվող երեխաներին
Արչիլ Թալակվաձեն տեսակցել է Օզուրգեթիի կլինիկայում գտնվող երեխաներին

Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն տեսակցել է Օզուրգեթիի կլինիկայում գտնվող երեխաներին, որոնց մոտ հավանաբար նկատվում է սննդային թունավորում:

«Օզուրգեթիի կլինիկայում տեսակցել են երեխաներին, մանկապարտեզի դաստիարակվողներին, որոնք հավանաբար ունեն սննդային թունավորման նշաններ: Ամեն դեպքում, բարդություններից խուսափելու համար նրանք տեղավորված են հիվանդանոցի մանկական բաժանմունքում: Բժիշկների խոսքով բոլոր վեցի վիճակը բավարար է և հույս ունեմ, որ նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից և առողջ կվերադառնան իրենց ընտանիքներ: Պետությունն ամբողջությամբ ֆինանսավորում է անհրաժեշտ բոլոր բժշկական ծառայությունները»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: