Արչիլ Թալակվաձեն շնորհակալություն է հայտնել երկխոսությանը մասնակից դեսպաններին
Արչիլ Թալակվաձեն շնորհակալություն է հայտնել երկխոսությանը մասնակից դեսպաններին

Վրաստանի խորհրդարանի անունից շնորհակալություն եմ հայտնում դեսպաններին, դիվանագիտական կորպուսին, որոնք ներգրավված են եղել երկխոսությանը և որի արդյունքում ձեռք է բերվել կարևոր համաձայնություն,- այս մասին սահմանադրական փոփոխությունների հաստատումից հետո հայտարարել է, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:

Ըստ նրա, «Վրացական երազանքը» այսօր կատարել է իր խոստումը:

117 ձայնով խորհրդարանը հաստատել է ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները: Փոփոխություններին դեմ է քվեարկել երեք պատգամավոր:

Քվերակությանը չեն մասնակցել «ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները:

Սահմանադրական նախագծի նախատեսմամբ, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով – խորհրդարանում կընտրվի 120 անդամ համամասնական և 30 անդամ՝ մեծամասնական ընտրական համակարգով: