Արչիլ Թալակվաձեն պաշտոնական այցով մեկնելու է Մոնտենեգրո
Արչիլ Թալակվաձեն պաշտոնական այցով մեկնելու է Մոնտենեգրո

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն պատվիրակության հետ միասին, հոկտեմբերի 8-10-ը պաշտոնական այցով մեկնելու է Մոնտենեգրո: Այցի շրջանակներում, Վրաստանի խորհրդարանի նախագահը Մոնտենեգրոյում հանդիպելու է խորհրդարանի նախագահ Իվան Բրայովիչին:

Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայության տեղեկությամբ, հանդիպումներ են անցկացվելու երկկողմ և բազմակողմ ձևաչափում: Հանդիպումներից հետո մամուլի համար արվելու են համատեղ հայտարարություններ: Արչիլ Թալակվաձեն հանդիպելու է Մոնտենեգրոյի նախագահ Միլո Ջյուկանովիչին և գործադիր իշխանության բարձրպաշտոնյա անձանց:

Խորհրդարանի նախագահը պատվիրակության հետ միասին ներկա է գտնվելու Վրաստանի պատվավոր հյուպատոսարանի բացմանը: