Արչիլ Թալակվաձեն հանդիպում է Լինաս Լինկևիչուսի հետ
Արչիլ Թալակվաձեն հանդիպում է Լինաս Լինկևիչուսի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն ընդունել  է Լիտվայի արտաքին գործերի նախարար, Լինաս Լինկևիչուսին:

Հանդիպումը այս րոպեներին ընթանում է խորհրդարանում, որին ներկա են ընդիմադիր պատգամավոր, Գիորգի Կանդելակին և խորհրդարանական մեծամասնության անդամներ ՝ Սոփո Քացարավան և Բեքա Օդիշարիան:

Իսկ մինչ այդ, Վրաստան այցի շրջանակներում, լիտվացի դիվանագետը հանդիպել է իր գործընկերոջ, Դավիթ Զալկալիանիի հետ:

Այցի շրջանակներում, Լինաս Լինկևիչուսը հանդիպելու է ՝Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և երկրի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Լիտվայի առաջին դիվանագետը մասնակցելու է նաև «բալթյան ճանապարհի» 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որն անցկացվելու է Սոխումիի պետական ​​համալսարանում: 30 տարի առաջ, 1989 թվականի օգոստոսի 23-ին, Բալթյան երկրներում տեղի է ունեցել խաղաղ ցույց ընդդեմ սովետական ​​բռնազավթման, որը պատմության մեջ մտել է «բալթյան ճանապարհ» անվան տակ:

Վրաստան այցի շրջանակներում,  Լիտվայի արտգործնախարարը մասնակցելու է նաև Վիլնյուսի պուրակի բացման արարողությանը:

Լինաս Լինկևիչուսը Վրաստանից կհեռանա սեպտեմբերի 11-ին: