Արչիլ Թալակվաձեն հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի հետ
Արչիլ Թալակվաձեն հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալկվաձեն հանդիպել է Եվրոպական և Եվրասիական հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի  օգնականի պաշտոնակատար, Ֆիլիպ Ռիկերի հետ:

Կողմերը քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերության արդի հարցերը և համագործակցության ապագա օրակարգը: Խոսքը վերաբերվել է մեր երկրի բռնազավթված տարածաշրջաններում գոյություն ունեցող իրավիճակին և բռնազավթված տարածքներից բխող սպառնալիքներին:

Արչիլ Թալակվաձեն և Ֆիլիպ Ռիկերը զրուցել  են նաև Վրաստանում ընթացող գործընթացների մասին: Խորհրդարանի խոսնակը խոսել է ընտրական համակարգի փոփոխության, դատական ​​բարեփոխումների չորրորդ ալիքի և ժողովրդավարության ամրապնդման գործում խորհրդարանի դերի մասին:

Լրատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:

 

Թողնել մեկնաբանություն