Չնայած համավարակին, Վրաստանը անց է կացրել ժողովրդավարական ընտրություններ, դա առաջ դրված քայլ է, որը հաստատել են բոլոր միջազգային գործընկերները. Արչիլ Թալակվաձե
Չնայած համավարակին, Վրաստանը անց է կացրել ժողովրդավարական ընտրություններ, դա առաջ դրված քայլ է, որը հաստատել են բոլոր միջազգային գործընկերները. Արչիլ Թալակվաձե

Չնայած համավարակին, Վրաստանը անց է կացրել ժողովրդավարական ընտրություններ, դա առաջ դրված քայլ է, որը հաստատել են բոլոր միջազգային գործընկերները, դիտորդական կազմակերպությունները և ամենակարևորը, հաստատել են մեր քաղաքացիները, ովքեր այսքան բարձր ակտիվությամբ, համավարակի պայմաններում եկել են  ընտրություններին և քվեարկել տարբեր կուսակցությունների օգտին: Դրանով քաղաքացիները քաղաքական գործիչներին ասել են, որ իրենց անհրաժեշտ է կայուն քաղաքական համակարգ, որտեղ չի լինի բոյկոտ և ապակառուցողականություն, այլ կլինի գործնական քաղաքականություն,- այսպես է գնահատել Վրաստանի խորհրդարանի նախագահը, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Արչիլ Թալակվաձեի խոսքով, չնայած ընդդիմախոսների նախնական հայտարարություններին, նոր գումարման խորհրդարանը անպայման կհավաքվի ու կսկսի իր գործունեությունը: Երկրը չունի ճոխություն, որ մերժի գլոբալ ճգնաժամի պայմաններում ժողովրդավարական ընտրությունները:

Այս մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: