Արչիլ Թալակվաձե. Վրաստանի խորհրդարանի անունից շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին ԱՄՆ-ի կոնգրեսում այս կարևոր որոշումն ընդունելու համար
Արչիլ Թալակվաձե. Վրաստանի խորհրդարանի անունից շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին ԱՄՆ-ի կոնգրեսում այս կարևոր որոշումն ընդունելու համար

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը միաձայն հաստատել է Վրաստանին աջակցող արձանագրությունը, Վրաստանի խորհրդարանի անունից շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին ԱՄՆ-ի կոնգրեսում այս կարևոր որոշումն ընդունելու համար,- այս խոսքերով է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն արձագանքել ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կողմից Վրաստանին աջակցող արձանագրության միաձայն ընդունման փաստին:

Երկկուսակցական օրինագիծն ընդգծում է Վրաստանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ ԱՄՆ-ի կայուն աջակցությունը և հանդես գալիս Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքները խախտող անձանց դեմ պատժամիջոցների սահմանման նախաձեռնությամբ:

Օրինագիծն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում ԱՄՆ-Վրաստան պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությանը, Վրաստանի պաշտպանունակության կայունացմանը և պետական քարտուղարին հանձնարարում այս ուղղությամբ ներկայացնել համապատասխան գերատեսչությունների հետ միասին Վրաստանի հետ համագործակցության առաջիկա հինգ տարվա ռազմավարությունը»,- գրում է խորհրդարանի նախագահն իր ֆեյսբուքյան էջում: