Արչիլ Թալակվաձե. Վրաստանի պետությունը կոչված է պաշտպանել և զարգացնել երկրում բնակվող մարդկանց, Վրաստանի պետությունը ձեզանից յուրաքանչյուրինն է
Արչիլ Թալակվաձե. Վրաստանի պետությունը կոչված է պաշտպանել և զարգացնել երկրում բնակվող մարդկանց, Վրաստանի պետությունը ձեզանից յուրաքանչյուրինն է

Շնորհավորում եմ Վրաստանի անկախության օրվա առթիվ, ինձ համար մեծ պատիվ է, որ այս ամսաթիվը նշում եմ մեր երկրի սպաների և զինվորների հետ,- այսպես է հասարակությանը դիմել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ Վազիանիի 4-րդ մեխանիզացված բրիգադի բազայում, որտեղ անցկացվել է անկախության օրվան նվիրված միջոցառում:

«102 տարի առաջ, մայիսի 26-ին, Վրաստանը հռչակեց անկախություն և ունեցած երանելի պետականությունը: Այդ ժամանակ, մեր նախնիները հիմնեցին ժամանակակից պետական ինստիտուտները և ժողովրդավարությունը: Ցավոք, շուտով խորհրդային օկուպացիան 7 տասնամյակով խափանեց երկրի զարգացումը, սակայն 1991 թվականի ապրիլի 9-ին Վրաստանը վերականգնեց պետական անկախությունը և առաջին հանրապետության ժառանգության հիման վրա, շարունակեց վրաց ժողովրդի ընտրության՝ արդի պետության շինարարության, ժողովրդավար զարգացման և արևմուտքին ինտեգրման ուղին:

Հպարտանում ենք, որ մեր սերունդը զգուշորեն է վերաբերվում նախնիների ժառանգությանը և իր ներդրումն ունենում երկրի անկախության և միասնության կայունացման գործում:

Չնայած նրան, որ շարունակվում է մեր տարածքների օկուպացիան և հազարավոր քաղաքացիների չի տրվում իրենց տներ վերադառնալու հնարավորություն, Վրաստանն ունի դրական օրական և պետական գործուն ինստիտուտներ, արժանի հասարակություն և հզոր ռազմավարական բարեկամներ արևմուտքում»,- նշել է Արչիլ Թալակվաձեն:

Նրա խոսքով, չնայած նրան, որ մեր երկիրն անցել է բազմաթիվ պատերազմներ և արյան գնով պահել ազգային ինքնությունը, այս տարի բախվեցին առանձնահատուկ փորձության – անտեսանելի թշնամին վտանգ ստեղծեց մեր քաղաքացիների կյանքին և առողջությանը:

«Վարակի դեմ պայքարը դեռևս շարունակվում է, սակայն հասարակության և իշխանության միասնությամբ, բուժաշխատողների ջանքերով և մեր ամերիկացի և եվրոպացի բարեկամների աջակցությամբ, համարձակորեն կարող ենք ասել, որ Վրաստանն արդյունավետ կերպով հաղթահարեց այս գործընթացը:

Վրաստանի պետությունը կոչված է պաշտպանել և զարգացնել երկրում բնակվող մարդկանց: Վրաստանի պետությունը ձեզանից յուրաքանչյուրինն է»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: