Արչիլ Թալակվաձե. Շնորհավորում եմ բոլորիդ, Վրաստանն այսօր կատարեց ժողովրդավարությանն ուղղված ևս մեկ արդյունավետ քայլ
Արչիլ Թալակվաձե. Շնորհավորում եմ բոլորիդ, Վրաստանն այսօր կատարեց ժողովրդավարությանն ուղղված ևս մեկ արդյունավետ քայլ

Շնորհավորում եմ բոլորիդ, Վրաստանն այսօր կատարեց ժողովրդավարությանն ուղղված ևս մեկ արդյունավետ քայլ,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ «Exit poll»-ի արդյունքները հրապարակվելուց հետո:

Նա ընտրողներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար:

«Հաղթել է մեր հասարակությունը, «Վրացական երազանքը» հանրային ուժ է և մենք չենք կորցնի այս առավելությունը: Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում – երիտասարդներին, ծնողներին, տարեցներին, այսօր ամբողջ հասարակությունը միավորվել է իր ապագան ստեղծելու համար: Մենք հաղթել ենք և հաղթել է Վրաստանը: Հաջողություն մեր երկրին»,- հայտարարել է Թալակվաձեն: