Արչիլ Թալակվաձե. «Ազգային շարժման» պահվածքը ցույց է տալիս, որ մարդը նրանց համար զրոյական արժեք ունի և վրեժի համար նրանք կզոհեն նույնիսկ իրենց կողմնակիցներին
Արչիլ Թալակվաձե. «Ազգային շարժման» պահվածքը ցույց է տալիս, որ մարդը նրանց համար զրոյական արժեք ունի և վրեժի համար նրանք կզոհեն նույնիսկ իրենց կողմնակիցներին

«Ազգային շարժման» պահվածքը ցույց է տալիս, որ մարդը նրանց համար զրոյական արժեք ունի և վրեժի համար նրանք կզոհեն նույնիսկ իրենց կողմնակիցներին,- այսպես է գնահատում խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ «Ազգային շարժման» կողմից երեկ, Բաթումիում անցկացված բազմամարդ բողոքի ցույցը:

«Երբ առողջապահության մասնագետների լարված աշխատանքի արդյունքում Աջարիայում հաջողվեց կայունացնել կորոնավիրուսի դեպքերի թիվը, «Ազգային շարժումը» Բաթումիում հավաքեց քաղաքացիներին առանց անվտանգության կանոնների պաշտպանության: Սա սեփական երկրիդ և հասարակության դեմ արված գործողություն է: Մասնավորապես.

Առաջիկա երկու շաբաթների ընթացքում, դրա պատճառով Աջարիայում (և այլ շրջաններում, քանի որ ժողովրդի մի մասին հավանաբար բերել էին այլ շրջաններից) մեծ հավանականությամբ անհրաժեշտ կլինի բժիշկների և բժշկական ծառայությունների մոբիլիզացում, ջանքերի կրկնապատկում, իսկ այդ բժշկական ռեսուրսն այդ պահին ողջ երկրով անհրաժեշտ է այլ քաղաքացիներին:

Այս կուսակցության պահվածքը ցույց է տալիս, որ մարդը նրանց համար զրոյական արժեք ունի և վրեժի համար նրանք կզոհեն նույնիսկ իրենց կողմնակիցներին»,- գրում է «Ֆեյսբուքում» Արչիլ Թալակվաձեն:

მაშინ, როდესაც ჯანდაცვის პროფესიონალების დაძაბული შრომის შედეგად, აჭარაში კოვიდ19-ის შემთხვევათა სტაბილიზაციას…

Posted by არჩილ თალაკვაძე I Archil Talakvadze on პარასკევი, 16 ოქტომბერი, 2020