Արչիլ Թալակվաձե. Այսօր գոյություն ունեցող աջակցությամբ, կկարողանանք ձևավորել մեծամասնություն
Արչիլ Թալակվաձե. Այսօր գոյություն ունեցող աջակցությամբ, կկարողանանք ձևավորել մեծամասնություն

Երկրորդ փուլը ժողովրդավարական ընտրությունների մի մասն է: Եթե նման անհրաժեշտություն լինի, իհարկե, պատրաստ ենք, երկրորդ փուլում մեր թեկնածուներով տանել համոզիչ հաղթանակ,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ մամլո ասուլիսին:

Նրա խոսքով, «Վրացական երազանքին» վստահում և աջակցում է հասարակությունը, որի պատճառով կառավարող թիմը խորհրդարանական ընտրություններում ունի համոզիչ հաղթանակ տանելու ակնկալիք:

«Երկրորդ փուլը ժողովրդավարական ընտրությունների մի մասն է: Եթե նման անհրաժեշտություն լինի, իհարկե, պատրաստ ենք, երկրորդ փուլում մեր թեկնածուներով տանել համոզիչ հաղթանակ: Մեկ անգամ ևս ասում եմ, «Վրացական երազանքին» վստահում և աջակցում է հասարակությունը, որի պատճառով կառավարող թիմը խորհրդարանական ընտրություններում ունի համոզիչ հաղթանակ տանելու ակնկալիք»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Բացի այդ, ինչպես նշել է Թալակվաձեն, կառավարող թիմն անկնալիք ունի, որ ընտրական քարոզարշավի ընթացքում հասարակությունից կստանա առավել շատ աջակցություն:

«Կան բազմաթիվ հանրային հետազոտություններ: Ցանկանում եմ համոզել, որ այսօր գոյություն ունեցող աջակցությամբ, կկարողանանք ձևավորել մեծամասնություն»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: